Հայաստանին տրամադրվել է շուրջ 44 մլն դոլարի մարդասիրական օգնություն
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2016թ. հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 7 510.3 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 21 236.6 մլն. դրամ կամ 44 341.0 հազ. ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 52.2%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 14.4%-ը` մանածագործական իրերը, 7.3%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 6.8%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 5.4%-ը` սարքեր և ապարատները, իսկ 13.9%-ը` մնացած ապրանքները:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 20,7%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 23,9%-ը՝ Եվրամիության երկրներին, 17,4%-ը՝Շվեյցարիային, 14.3%-ը՝ Չինաստանին: