Ամանորյա կերուխումից հետո խորհուրդ է տրվում բեռնաթափման օրեր անցկացնել
Ամանորի տոներին ոչ բոլորին է հաջողվում պահպանել ամենօրյա սովորական սննդակարգը, ինչի արդյունքում շատ մարդիկ ավելորդ քաշ են հավաքում։
Օրգանիզմում հավասարակշռությունը վերականգնելու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս «բեռնաթափման» օրեր անցկացնել, հնարավորինս հրաժարվել աղի սննդից, ինչպես նաև գազավորված ըմպելիքներից և «բնական» հյութերից։
Որոշ դիետոլոգների կարծիքով՝ Ամանորից հետո, եթե շատ չեք գիրացել, ապա պետք չէ հատուկ դիետաներ պահել, բեռնաթափումը հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում վերադառնալ նախկին քաշին:
Տոնական օրերից հետո մի քանի օր չպետք է կենդանական ծագման սնունդ օգտագործել, պետք է հրաժարվել մսեղենից և ձկնեղենից։ Խորհուրդ է տրվում շատ քանակությամբ հեղուկներ ընդունել։ Սակայն դա չպետք է լինի գազավորված կամ բնական հյութի տեսքով, որոնք շաքար են պարունակում։ Ցանկալի է օգտագործել սովորական ջուր, հանքային ջուր: Չափից ավելի սնունդ օգտագործելուց հետո օրգանիզմը մաքրելուն կօգնեն նաև կեֆիրը, մածունը, խնձորը:
Կարևոր է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը. կանոնավոր քայլքը լավացնում է նյութափոխանակությունն ու օգնում է այրել ճարպերը, սակայն պետք է հիշել, որ լավագույն արդյունքի հասնում են միայն այն ժամանակ, երբ հետևում են օրակարգին և սննդակարգից հանում յուղոտ մթերքները, խմորային ուտեստները, կիասֆաբրիկատները, քաղցրավենիքն ու գազավորված ըմպելիքները: