Հայաստանում գրանցվել է դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման 539 դեպք
Հայաստանում 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամսիներին գրանցվել է դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման 539 դեպք:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, դեպքերից միայն 319-ը գրանցվել է կանանց մոտ, 262 դեպք` մինչև 18 տարեկանների մոտ, այդ թվում 106-ը՝ 0-2, իսկ 102-ը՝ 3-6 տարեկանների մոտ:
Ընդհանուր առմամբ գյուղական համայնքներում արձանագրվել է դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման 130 դեպք:
Ինչ վերաբերում է ոչ բժշկական նյութերից թունավորումներին, ապա նախորդ տարվա հունվար-նոյեմբերին գրանցվել է 1 542 դեպք, որից 484-ը՝ մինչև 18 տարեկանների մոտ:
Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է նաև մանրէային սննդային թունավորումների 30 դեպք: