Ռուս երգչուհուն արգելափակում են գրագողության համար
Ռուս երգչուհի Ալբինան օրեր առաջ Youtube-ում տեղադրել էր «Ես սիրում եմ քեզ» իր նոր երգի տեսահոլովակը: Yesasia.ru կայքը գրում է, որ ամբողջ աշխարհից օգտարերերն աղմուկ էին բարձրացել՝ մեղադրելով նրան գրագողության մեջ. նշվում էր, որ այն հարավկորեացի երգիչ, պարող, կոմպոզիտոր Տեյանի «Yes, Nose, Lips» երգի պլագիատն է:
Ըստ նկարագրության, Ալբինան ինքն է երգի հեղինակը, բայց դա էլ չի կանգնեցրել հարավկորեացի երգչի երկրպագուներին սուր մեկնաբանություններից. «Նա ուղղակի վերցրել և գողացել է Տեյանի երգը», «Այո, շատ նման է», «Եղիր օրիգինալ և մի գողացիր ուրիշներից երգեր»:
Youtube-ում Ալբինայի տեսահոլովակի մեկնաբանությունները փակ են, իսկ ամեն վայրկյան «դիսլայքերը» ավելանում են:
Ալբինան ասել է, որ որպես երգի հեղինակ զարմացած է այդ մեկնաբանություններից, բայց եթե որևէ մեկն ունի հարցեր, ապա միայն դատարանը կարող է որոշել նմանության աստիճանը:
Ներկա պահին երգչուհու տեսահոլովակն արգելափակված է YG Entertainment –ի հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ հայտարարությանից հետո:
Ալբինայի կատարմամբ երգը կարելի է լսել vk-ի այս հղումով:
Ինչ վերաբերում է Տեյանի «Yes, Nose, Lips» երգին, ապա ասենք, որ մինչ այս դեպքը, այն արդեն իսկ լսել էին միլիոնավոր մարդիկ ու չարտերում երգը եղել է ամենավերևներում:
Նշենք, որ ռուս երգչուհին իզուր է այսքան անտարբեր հայտարարում, թե՝ թող դիմեն դատարան. Այս երգիչը «ԲիգԲանգ» բոյսբենդում է, որը աշխարհում ամենահայտնի խմբերից է, խումբ, որը «Ֆորբեսի» ցուցակում ամենահարուստներից է, իսկ Հարավային Կորեայի դատարանում այժմ իմպինչմենտի ենթարկված նախագահի և նրա ընկերուհու գործն է քննվում: