Հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել
Հայաստանում 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 255.2 հազար տոննա հաց, ինչը 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2.3 տոկոսով նվազել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում 6.7%-ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը` կազմելով 158.2 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրության ծավալները նվազել են 1.1%-ով` կազմելով 14 273.9 տոննա:
Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա հունվար-նոյեմբերին 11.4%-ով էլ նվազել է ձավարեղենի արտադրությունը. եթե 2015թ-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 794 տոննա ձավարեղեն, ապա 2016թ-ի հունվար-նոյեմբերին՝ 703.5 տոննա:
Վիճակագրության համաձայն` 11 ամիսներին ավելացել է միայն մակարոնեղենի արտադրությունը, մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտադրվել է 2 964.2 տոննա մակարոնեղեն` ապահովելով 17,5 տոկոսի աճ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան