Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանում մեկնարկել է նախագահի իմպիչմենտի հարցով դատական լսումը
Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանում մեկնարկել է երկրի նախագահ Պան Կին Հեին իմպիչմենտ հայտնելու հարցով դատական լսումը։ Սա այս տարի արդեն երկրորդն է, քանի որ ՍԴ-ում հունվարի 3-ին մեկնարկած դատական նիստը շատ արագ հետաձգվել էր՝ նախագահի՝ նիստին չներկայանալու պատճառով։
«BBC»-ն գրում է, որ դեռևս նախորդ տարեվերջին երկրի խորհրդարանը նախագահի դեմ իմպիչմենթ հայտնեց, բայց այժմ Սահմանադրական դատարանը պետք է վավերացնի այդ որոշումը։
Հիշեցնենք՝ Հարավային Կորեայում ամիսներ շարունակ ճգնաժամ է նախագահի ընկերուհու՝ Չո Սուն Սիլի (Choi Soon-sil) անվան հետ կապված բացահայտված կոռուպցիոն սկանդալի արդյունքում։ Բանն այն է, որ ըստ երկրի իրավապահների կատարած հետաքննության արդյունքների, Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի ընկերուուհին չարաշահել է նախագահի հետ կապը ու «միջամտել երկրի պետական գործերին»։ Ինքը՝ Չո Սուն Սիլին չէր ընդունել մեղադրանքը ու դատարանում հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Այս սկանդալի պատճառով հարավկորեացիները բողոքի էին դուրս եկել փողոց ու պահանջում էին նախագահի հրաժարականը։
Նշվում է, որ մինչ այժմ Հարավային Կորեայում միայն մեկ անգամ է իմպիչմենտ հայտնելու նախաձեռնություն եղել. նախկին նախագահ Նո Մու Հյոնեին 2004-ին խորհրդարանը նույնպես իմպիչմենտ էր հայտնել, բայց հենց այդ տարվա մայիսին Սահմանադրական դատարանի կողմից այդ որոշում չեղյալ էր հայտարարվել: Եվ միայն չորս տարի անց՝ 2008-ին նա հեռացավ իր պաշտոնից։
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտի հարցով առաջին լսումը տևել է 9 րոպե
- Սեուլը կխնդրի Կոպենհագենին Հարավային Կորեայում կոռուպցիոն սկանդալի գործով մեղադրվողի դստերն արտահանձնել
- Պան Գի Մունը ցանկություն ունի առաջադրվել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնում
- Հարավային Կորեայի նախագահի ընկերուհին դատարանում չի ընդունել մեղադրանքը
- Պան Կի Մունն ակնարկել է, որ դեմ չէ զբաղեցնել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնը
- Հարավային Կորեայի դատախազությունը կհրապարակի նախագահի անվան շուրջ կոռուպցիոն սկանդալի հետաքննության արդյունքները
- Հարավային Կորեայի նախագահին խորհրդարանն իմպիչմենտ հայտնեց
- Հարավային Կորեայի նախագահը պատրաստ է վաղաժամ հեռանալ պաշտոնից
- Հարավկորեացիները կրկին բողոքում են իրենց նախագահի դեմ
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան