Մշակույթի նախարարը ԱՄՆ-ում ճաշկերույթ է կազմակերպել
Հունվարի 4-ին Գլենդեյլի «Ֆրեսկո» ռեստորանում «աննախադեպ ճաշկերույթ էր»,- տեղեկացնում է Մշակույթի նախարարի մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը։
Նրա փոխանցմամբ, Մշակույթի նախարար Արմեն ԱՄիրյանը ճաշի է հրավիրել մշակույթի ամերիկահայ գործիչներին, գործարարներին ու քաղաքականության մեջ ներգրավված հայտնի ամերիկահայերին։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի մշակույթի նախարարության կարճաժամկետ ու երակարաժամկետ ծրագրերը, այդ թվում՝ ներդրումային, բոլորին հրավիրել Հայաստանում իրագործելիք մշակութային առաջարկներով հանդես գալ՝ խոստանալով, որ «մշակույթի նախարարությունն անպայման կօգնի և տեր կկանգնի դրանց իրագործմանը»։
«Առաջին նման առաջարկները եղան հենց տեղում և արդեն քննարկման փուլում են», -իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Խաչատրյանը։
Թե ինչ «պատվի» են արժանանալու «տեղական» գործիչները՝ մշակույթի նախարարը առայժմ ճաշկերույթով հանդես չի եկել:
Հարակից հրապարակումներ`
- «Փակ շուկայի» մասին մշակույթի նախարարի այսօրվա պատասխանը նախորդից վատն էր
- Մշակույթի նախարարությոնը դժգոհ է Հայաստանի Ազգային կինոկենտրոնից
- Մշակույթի նախարար. «Փակ շուկան» ներառված չէր ցանկում
- «Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
- «Նարեկացի» արվեստի միությունն ու ԼՂՀ մշակույթի նախարարությունը համատեղ ծրագիր ունեն
- Արամի 30. «Բարի նպատակով քանդել» հասկացություն մեզ համար գոյություն չունի
- Սամվել Ալեքսանյանը «Փակ շուկան» չմաքրեց առնետներից