Ստամբուլի ահաբեկչության հետքերով կան 40 ձերբակալվածներ, նաև՝ երեխաներ
Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են 40 մարդու, ովքեր կասկածվում են Ստամբուլում հունվարի մեկի գիշերը Ռեյնա ակումբում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման մեջ։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, նրանք նաև կասկածվում են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։
Թուրքական Dogan-ը տեղեկացրել է, որ ձերբակալվածների թվում կան նաև 20 երեխաներ, որոնք հիմնականում Դաղստանից են, Արևելյան Ղազախստանից ու Ղրղզստանից։
Նշվում է, որ ոստիկանները բռնագրավել են անձը հաստատող 40 օտարերկրյա անձնագրեր և 15 փաստաթղթեր, որոնք տրվել են Թուրքիայում ապրող օտարերկրյա քաղաքացիներին։ Այդ բոլոր փաստաթղթերը կեղծ են եղել։
Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են գիշերային տեսողության սարքեր, դիպուկահարի նշանակետ և այլ զինամթերք։
Նշենք, որ տարեմուտի գիշերը Ստամբուլում Ռեյմա գիշերային ակումբում, որտեղ քրիստոնյաները նշել են Նոր տարին, զինված հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 39 մարդ մահացել էր, 60 մարդ էլ տարբեր վնասվածքներ էին ստացել։