Ֆերդինանդն ակնարկել է, որ Էվրան կվերադառնա «ՄՅու»
Անցյալում «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար պաշտպան Ռիո Ֆերդինանդն ակնարկել է, որ Պատրիս Էվրան կարող է վերադառնալ «ՄՅու»։ Էվրան այժմ հանդես է գալիս «Յուվենթուսում», սակայն եվրոպական ԶԼՄ-ները վերջին շրջանում գրեթե միաբերան պնդում են, որ 35-ամյա ֆրանսիացին կվերադառնա Պրեմիեր լիգա։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Էվրան «Օլդ Տրաֆֆորդում» անցկացրել է 8 տարի՝ այդ ժամանակում 5 անգամ հաղթելով Պրեմիեր լիգայում, 2008 թ.՝ Չեմպիոնների լիգայում։
Էվրայի նախկին թիմակից Ռիո Ֆերդինանդը «Instagram»-ի իր էջում համատեղ լուսանկար է հրապարակել՝ այսպիսի գրությամբ. «Ես լսել եմ, որ դու վերադառնում ես տուն, եղբայր։ Խոսիր ինձ հետ»։
Բրիտանական ԶԼՄ-ներն ակնթարթորեն այդ գրությունը մեկնաբանել են որպես ակնարկ, որ Էվրան շուտով հանդես կգա «Մանչեսթեր Յունայթեդում»։