«Գազի մարդիկ» աչքալուսանք են տալիս բնակիչներին
Այս օրերին «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողները թակում են բնակիչների դռները, ներկայացնում նախորդ ամսվա բնակիչների սպառած գազի դիմաց ընդհանուր հաշիվը և տեղեկացնում, որ գազի սակագինը «մոտ ութ դրամով» նվազել է։
Հիշեցնենք՝ գազի սակագինը նվազեցնելու մասին որոշումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունել էր դեռ նախորդ տարի նոյեմբերի 25-ին՝ բավարարելով «Գազպրոմ Արմենիա»-ի նոյեմբերի 1-ին կներկայացրած հայտը։
Ըստ ՀԾԿՀ որոշման սակագների բաշխումը կկատարվի ըստ սոցիալական ու բիզնես խմբերի՝ ներկայումս տարբերակվող 2 սպառողական խմբերի փոխարեն սահմանելով 5-ը։
Առաջին խմբում ընդգրկված կլինեն սոցիալապես անապահով ընտանիքները, նրանց համար տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի 1 խորանարդ մետրի արժեքը կլինի 100 դրամ։
Երկրորդ խմբում կներառվեն այն քաղաքացիները, որոնք ամսական սպառում են մինչև 10 հազար խորանարդ մետր:
Նրանք նախկին 146.7 դրամի փոխարեն հունվարի 1-ից կվճարեն 139 դրամ։
Երրորդ խմբում ամսական 10 հազար խմ և ավելի սպառում ունեցողներն են. նախկին 137 դրամի փոխարեն 1 խորանարդ մետրի արժեքը նրանց համար կսահմանվի 115.5 դրամ։
Կառավարության որոշմամբ՝ տարբերակված մոտեցում է ցուցաբերվելու նաև ջերմոցային և մի շարք վերամշակող ընկերությունների նկատմամբ․ դրանց համար սակագինը կկազմի 102 դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը վստահեցնում է, որ ընտրություններից հետո գազի գինը չի բարձրանա
- 2018-ին գազի սակագինը կրկին բարձրացնելու կարիք կառաջանա. ՀԺ
- Գազի սակագնի նվացեզումը հետագայում սպառողի վրա չի ծանրանա. «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն
- «Գազպրոմ Արմենիան» սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով կդիմի ՀԾԿՀ
- Գազի սակագնի իջեցման շուրջ քննարկումները շարունակվում են. ՀԺ
- Հանձնաժողովը գազի սակագնի նվազեցման վերաբերյալ որոշումն ընդունեց