Իզմիրում սպանվել են պայթյունի մեղավորները
Այսօր Թուրքիայի Իզմիր քաղաքում քաղաքային դատարանի մոտ ուժգին պայթյուն է գրանցվել։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, տասը մարդ տուժել է։ CNN Turk-ի փոխանցմամբ, պայթյունի պատճառը կարող է լինել մեքենան, որի մեջ ռումբ է տեղադված եղել։
Համացանցում արդեն իսկ տեսագրություն է հայտնվել պայթյունի վայրից։ Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով երկու ենթադրյալ ահաբեկիչ մահացել է։ Եվս մեկը գտնվում է հետախուզման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում