Իրան-Թուրքմենստան գազային հարաբերություններով Իրանը կդիմի միջազգային դատարան
Իրանական ազգային գազային ընկերությունը հայտարարել է, որ ծրագրում է միջազգային դատարան հայց ներկայացնել Իրանի և Թուրքմենստանի ընկերությունների գազայի վեճի մեջ թուրքմենական ԱԳՆ-ի միջանտությունից հետ, գրել է իրանական «IRNA» գործակալությունը։
«Այդ միջամտությունը ակնհայտորեն դեմ էր երկու երկրների միջև կնքված գազային համաձայնագրին, որի համաձայն թուրքմենական կողմը պետք է ապահովի գազ Իրանի հյուսիսային նահանգների համար», ասված է իրանական ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Նաև նշվում է. «Թուրքմենական ընկերության դեմ դատական հայց ներկայացնելը Իրանի օրակարգային հարցերից մեկն է, քանի որ երկու կողմերի միջև բանակցությունները վեճը հարթելու ուղղությամբ հստակ արդյունք չեն ունեցել, և Թուրքմենստանը դադարեցրել է գազի արտահանումը Իրան»։
Ըստ աղբյուրի, «Թուրքմենգազը» անակնկալ ու անտրամաբանական կերպով է դադարեցրել Իրան գազի մատակարարումը՝ պահանջելով արագորեն մարել գումարը։ Դեկտեմբերին պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ թուրքմենական իշխանությունները սպառնացել էին դադարեցնել գազամատակարարումը գոյացած 1,8 մլրդ ԱՄՆ դոլար պարտքի համար։
Իրանըդեռ 1997 թվականից թուրքմենական գազը գնում է երկրի հյուսիսային շրջանները գազով ապահովելու համար։ Ներկայումս արտահանման ծավալը կազմում է տասը խորանարդ մետր։ Թուրքմենստանը Իրանի համար երրորդ խոշոր առևտրային գործընկերն է Չինաստանից ու Թուրքիայից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-իրանական սահմանագծին ազատ տնտեսական գոտու ստեղծման մեկնարկը կտրվի 2017թ-ի ապրիլին. Սուրեն Կարայան
- Իրանական գազը հասավ Մեղրի ու Ագարակ