Դամասկոսի նախագահական պալատում հանդիպել են Բաշար Ասադն ու Արամ Ա. Կաթողիկոսը
Հունվարի 4-ի առավոտյան Դամսակոսի նախագահական պալատում տեղի է ունեցել Արամ Առաջին կաթողիկոսի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպումը: Այդ մասին տեղեկացնում Կիլիկիայի կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը։
Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը մանրամասն տեղեկություններ է հաղորդել Արամ Առաջինին երկրի ներքին քաղաքական իրավիճակի, ինչպես նաև վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Վեհափառ Հայրապետը ողջունել է Հալեպում խաղաղության վերահաստատումը և ցանկություն է հայտնել, որ ամենամոտ ապագայում խաղաղություն և համերաշխություն հաստատվի ողջ Սիրիայի տարածքում: Ապա Նորին Սրբությունն անդրադարձել է ընդհանրապես տարածաշրջանում և մասնավորապես, Սիրիայի նկատմամբ Թուրքիայի շարունակական ժխտողական և քայքայիչ դերակատարմանը:
Արամ Առաջինը նաև շեշտել և հույս է հայտնել, որ երկրի ներսում շուտով բարեկարգման գործընթաց շուտով կսկսվի, որին կմասնակցեն բոլոր համայնքները, այդ թվում՝ քրիստոնյա համայնքը և մասնավորապես` հայերը:
Այս պաշտոնական հանդիպմանը Արամ Առաջինին ուղեկցում էին Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը, Սիրիայի հայազգի պատգամավոր Ժիրայր ռեիսյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի այլ անդամներ: