2016-ին Հայաստանում գրանցված սպանություններն ավելացել են
2016-ի տասնմեկ ամիսների ընթացքում անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են: Սակայն դրանց շարքում դասվող սպանությունները նախորդ տարվա համեմատ ավելացել են:
Ազգային վիճակագրական ծառայության կայքում հրապարակված տվյալների համաձայն, 2015-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է սպանության 53 դեպք, իսկ 2016-ին` 64 դեպք:
Նախորդ տարվա համեմատ նվազել են սպանության փորձերի թիվը: Նախորդ տարվա համեմատ ավելացել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: 2015-ին գրանցվել է 994 դեպք, 2016-ին` 1 031 դեպք:
Միաժամանակ նվազել են սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում