
Իզմիրի պայթյունի գործով 18 մարդ է ձերբակալվել
Թուրքիայում ձերբակալվել է 18 մարդ: Նրանք կասկածվում են Իզմիրում տեղի ունեցած պայթյունի մասնակցության մեջ: Այդ մասին «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, հայտարարել է այդ երկրի արդարադատության նախարարը:
Նրա խոսքով, Իզմիրում տեղի ունեցած դեպքերին մասնակից է Քրդական աշխատավորական կուսակցությունը, որի գործունեությունը Թուրքիայի տարածքում արգելված է:
«Այդ առումով որևէ կասկած չկա»,-ասել է նախարար Բեքիր Բոզդագը:
Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել էր` Իզմիրում հայտնաբերված զինանոցը վկայում է այն մասին, որ լայնածավալ ահաբեկչություն էր նախապատրաստվում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին