Արամ Ա. Կաթողիկոսին Հալեպ ժամանումը եզակի խանդավառություն է ստեղծել
Հալեպի ազատագրման ու հաղթանակի ուրախությունն ու ցնծությունը կրկնապատկվել է, երբ հունվարի 5-ին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. իր շքախումբի անդամներով ժամանել է Հալեպ, շնորհավորել Հքաղաքի ազատագրումն ու ոգևորել հալէպահայությանը: Գրում է «Գանձասար» պարբերականը:
Կաթողիկոսին Հալեպի Ս. Աստուածածին եկեղեցում դիմավորել են Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան արք. Սարգսյանը, Հալեպում ՀՀ փոխհյուպատոս Արմեն Գևորգյանը, Սիրիայի խորհրդարանի հայազգի երեսփոխան Ժիրայր Ռեյիսյանը, հալէպահայ միությունների պատասխանատուներ և հավատացյալ ժողովուրդը:
Քահանաների կողմից մատուցուած ավանդական աղ ու հացի օրհնությունից հետո, հայրապետը «Հրաշափառ»-ով մուտք է գործել Ս. Աստվածածին եկեղեցի, ուր հանդիսապետել է Կանոնական աղոթքը:
Վեհափառ հայրապետը դիմելով ներկաներին, ասել է.
«Անցած հինգ տարիների ընթացքում տագնապեցիք, տառապեցիք և ահավոր դժվարությունների դիմաց կանգնուն մնացի որպես սիրիահայություն և հատկապես Հալեպի հայ համայնք: Ճիշտ է, այդ ընթացքի դժվար պայմաններում ես ձեզ հետ չեղա, սակայն վստահեցնում եմ, որ աղոթքիս ճամփով, աշխատանքիս ճամփով դուք իմ կյանքի մեջ մնացիք մնայուն ու առանցքային ներկայություն: Այսօր եկել եմ ձեզ ասելու, որ մենք միասնաբար պետի առաջնորդվենք դեպի վերականգնում, դեպքի համայնքային կյանքի վերակազմակերպում ու վերաաշխուժացում: Ճիշտ է` անցած հինգ տարիներին մեր սիրելի զավակներից ոմանք հեռացան, սակյն ինչպես լսում էի Շահան Սրբազանից ու այսօր էլ տեսնում ու վկայում եմ` հալեպահայությունը ներկա է ու շեշտում եմ` հալեպահայությունը կանգուն է ու վերանորոհ հավատքով ու ոգով պիտի շարունակի իր ազգային, եկեղեցական կյանքը»:
Վեհափառը հայտնել է, որ Սիրիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում Բաշար ալ Ասադը մեծ գնահատանքով ու սիրով է խոսել հայ համայնքի մասին:
«Սիրիայի հայությունն արժանի է նման գնահատականի: Սիրիայի գաղութի վերականգնումը համահայկական մտահոգություն է, համահայկական հանձնառություն»,-ասել է Կաթողիկոսը:
Առաջիկա օրերին Արամ Ա Կաթողիկոսը Հալեպում նախատեսում է տարբեր հանդիպումներ, կայցելի Հալեպի բերդ ու հայկական եկեղեցիներ:
Հարակից հրապարակումներ`
- Դամասկոսի նախագահական պալատում հանդիպել են Բաշար Ասադն ու Արամ Ա. Կաթողիկոսը
- Արամ Առաջինը հովվապետական այցով կլինի Հալեպում. «Գանձասար»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին