Արձանի պատճառով Ճապոնիան Հարավային Կորեայից հետ է կանչում իր դեսպանին
Ճապոնիան ժամանակավորապես հետ է կանչում Հարավային Կորեյաում հավատարմագրված իր դեսպանին: Այս մասին հայտնում է «Վեստի.ռու» կայքն ու մանրամասնում, որ դիվանագետի հետկանչը պայմանավորված է կնոջ արձանի տեղադրմամբ, որը խորհրդանշում է Ճապոնիայի կողմից Կորեայի օկուպացիայի ժամանակ կանանց նկատմամբ իրականացրած սեռական բռնությունները:
Հարավկորեացի ակտիվիստները քանդակը տեղադրել են Պուսանում Ճապոնիայի հյուպատոսության շենքի դիմաց: Պաշտոնական Տոկիոն հայտարարել է, որ նման գործողություններն անցանկալի ազդեցություն են թողնում երկկողմ հարաբերությունների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում