ՍԱՊԾ-ն ստուգումներ կիրականացնի Ալեքս Ալկոյում
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը հաստատել է Ծառայության կողմից 2017 թվականի ընթացքում սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագիրը:
Panorama.am-ը ծառայությունից տեղեկացավ, որ այս տարվա ընթացքում ստուգումներ կիրականացվեն Երևանում գործող 308 տնտեսվարողների մոտ: Դրանք մոտ երեք տասնյակ մանկապարտեզներ են, կաթնամթերք ու մասամթերք արտադրողներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ և այլն:
Ծառայությունը ստուգումներ կիրականացնի նաև ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերություններում` մասնավորապես Ալեքս Ալկոյում, Մերձավանի կոնյակի գործարանում, Ինտերալկոյում, Երևանի շամպայն գինիների գործարանում, Արմա Ալկոյում և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան