Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Սուրբ Ծնունդի ու Աստվածահայտնության տոնի առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին:
Ֆեյսբուքյան իր էջում հարևան երկրի ղեկավարը հայերին ու նրանց ընտանիքներին մաղթել է առողջություն, երջանկություն, խաղաղություն ու բարգավաճում:
«Հայերի և վրացիների եղբարությունը նույնքան հին է, որքան մեր երկրների պատմությունը։ Գնահատելի է ձեր ավանդը Վրաստանի կառուցման և զարգացման գործում։ Այստեղ ծնված բազմաթիվ հայ արվեստագետներով, գիտնականներով և հասարակական գործիչներով մենք ևս հպարտանում ենք, ինչպես Հայաստանը»,-գրել է նա:
Նրա գրառման ներքո շնորհավորանքներ ու շնորհակալական խոսքեր են թողել բազմաթիվ հայեր: