
Հոլանդացի ֆուտբոլիստները հրաժարվել են մեկնել Թուրքիա
Հոլանդական ֆուտբոլային ակումբը չեղարկել է Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք առաջիկա հանդիպումը:
Էրմենիհաբեր-ը, վկայակոչելով թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքին, գրում է, որ «Go Ahead Eagles» ֆուտբոլային թիմը հունվարի 8-ի երեկոյան հանդիպում պիտի ունենար թուրքական «Fenerbahçe»-ի հետ:
Սակայն թիմի ներկայացուցիչները միջոցառման կազմակերպիչներին տեղեկացրել են, որ Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների պատճառով հոլանդացի ֆուտբոլիստները չեն մեկնի Թուրքիա:
Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարի 1-ին Սանտա Կլաուսի հոգուստով Ստամբուլի «Reina» գիշերային ակումբ ներխուժած ահաբեկիչը անկանոն կրակ էր բացել մարդկանց վրա, ինչի հետևանքով զոհվել էր 39 և վիրավորվել 69 մարդ: «Haypressnews»-ի փոխանցմամբ՝ զոհվածների թվում են եղել նաև երկու լիբանանահայ ուսանողներ՝ Ռիտա Չամին և Էլիաս Վարդինը:
Իսկ հունվարի 5-ին պայթյուն էր տեղի ունեցել Իզմիրի արդարադատության պալատի առաջ, որի հետևանքով զոհվել էր 2, վիրավորվել 11 քաղաքացի: Պարբերաբար կրկնվող արյունոտ ահաբեկչությունների պատճառով երկրում ևս 3 ամսով երկարաձգվել է արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր 2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից օրեր անց:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին