
Իզմիրում մեծ ահաբեկչություն էր նախապատրաստվում
Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Կայնակը հայտարարել է, որ Իզմիրում զինանոցի հայտնաբերումը վկայում է այն մասին, որ նախապատրաստվում էր լայնածավալ ահաբեկչական գործողություն: «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, հայտնաբերվել են ռումբեր, ռազմամթերք:
«Դատելով դրանցից առավել արյունալի հանցագործություն էր նախապատրաստվում»,-ասել է նա, ապա ավելացրել, որ տեղի ունեցած պայթյունը որևէ կերպ չի փոխի Անկարայի ռազմական գործողությունները Իրաքում և Սիրիայում:
Հիշեցնենք, որ ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով Իզմիրում երկու մարդ էր մահացել, նրանցից մեկը ոստիկան է:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին