Միայն նոյեմբերին գրանցվել է ջրծաղիկի 2630 դեպք
2016-ի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 2630 դեպք: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, հիվանդությունը մեծ մասամբ գրանցվել է քաղաքաբնակների մոտ:
Հիվանդացածների մեծ մասը` 2 394-ը մինչև 18 տարեկան են, որից 245-ը` 0-2 տարեկան, 884-ը` 3-6 տարեկան:
Հունվար-նոյեմբեր ընթացքում հանրապետությունում գրանցվել է ջրծաղիկի հիվանդացության 11 880 դեպք, որից 10 474-ը` մինչև 18 տարեկանների մոտ:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչները հիվանդացության դեպքերի վերաբերյալ թվային տվյալներ հայտնելուց ձեռնպահ էին մնում: Համեմատություններ նախորդ տարվա համեմատ չէին ներկայացնում:
ԱՎԾ պաշտոնական էջում հրապարակված տվյալներն ուսումնասիրելիս պարզեցինք, որ 2015-ին, 2014-ին վարակիչ հիվանդությունների թվում ջրծաղիկն ընդգրկված չի եղել: Կարելի է ենթադրել, որ նախորդ տարիներին հիվանդացության դեպքերն անհամեմատ քիչ են եղել:
Հարակից հրապարակումներ`
- Ասոյան. Հայաստանում գրանցվում են ջրծաղիկի ու քութեշի դեպքեր
- Ջրծաղիկ հիվանդության դեպքերն այս տարի նախորդ տարվա համեմատ քիչ են. ԱՆ
- ԱՆ. Ջրծաղիկի դեպքերի քանակն անհանգստացնող չէ