Apple-ի ղեկավարի աշխատավարձը կրճատել են վաճառքի նվազման պատճառով
Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկն անցած ֆինանսական տարում ստացել է ընդհանուր 8,85 մլն դոլար աշխատավարձ և հավելավճարներ՝ 1,55 մլն-ով պակաս, քան նախորդ տարի:
Թիմ Կուկը միևնույն ժամանակ ստացել է 136 մլն դոլար հավելյալ եկամուտ՝ ընկերության բաժնետոմսերի վաճառքից:
BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ Apple-ի բոլոր ղեկավարների աշխատավարձերն ու հավելավճարները կրճատվել են վաճառքի և շահույթի նվազման պատճառով:
Նախորդ տարի Apple-ի վաճառքի մաքուր ծավալը կազմել է 215,6 մլրդ դոլար՝ 7,7%-ով պակաս, քան 2015 թվականին: Օպերացիոն շահույթը կազմել է 60 մլրդ դոլար՝ 15,7%-ով պակաս նախորդ տարվա ցուցանիշերի համեմատ: