
Բրիտանացի շեֆ խոհարարը Brexit-ի հետևանքով վեց ռեստորան է փակում
Բրիտանացի շեֆ խոհարար Ջեյմի Օլիվերը մտադիր է փակել Մեծ Բրիտանիայում գործող իր վեց ռեստորանները: «Գազետա.ռու»-ն գրում է, որ Օլիվերը նման որոշում ընդունել է ֆունտ սթեռլինգի փոխարժեքի անկումից հետո՝ կապված Brexit-ի հետ։ Նշվում է, որ վերջին շրջանում պակասել է ռեստորանների հաճախորդների թիվը։
Օլիվերը ծրագրել է փակել Աբերդինում, Էքսետերում, Չելթենհեմում, Ռիչմոնդում, Թանբրիջում ու Լոնդոնում գործող ռեստորանները։ Դրանց վրա լրջորեն ազդել է ձիթապտղի յուղի գնաճը, որը կապված է ֆունտի փոխարժեքի անկման հետ։
«Ռեստորանի յուրաքանչյուր այցելու գիտի, որ կոշտ շուկան և Brexit-ի ճնշումն իրավիճակն ավելի բարդ են դարձրել»,-ասել է ռեստորանների ցանցի գործադիր տնօրեն Սայմոն Բլագդենը: