Այսօր հիշատակության օր է՝ Մեռելոց
Այսօր` հունվարի 7-ը, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող օրը, հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց: Այդ օրը Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրմիներին:
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Ծննդյան տոնն ամփոփում է հունվարի 13-ին` Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնով: Ըստ մովսիսական օրենքի, ծնողները ութ օրական Մանուկ Հիսուսին տարան տաճար` ընծայեցին Աստծուն, անվանակոչեցին Հիսուս, ինչպես Գաբրիել հրեշտակապետն էր պատվիրել և թլպատեցին:
Սուրբ Ծննդյանը հաջորդող ութ օրերի ընթացքում քահանաներն այցելում են հավատացյալների տներ, նրանց են փոխանցում Ս. Ծննդյան ավետիսն ու տնօրհնեքի կարգ կատարում