Կոնտե. «Շատ եմ հարգում Անգլիայի գավաթը»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Պիտերբորոյի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի հանդիպման նախօրեին նշել է, որ մտադիր է փոփոխություններ կատարել կազմում։ Նրա խոսքերով՝ խաղային ժամանակ կստանան այն ֆուտբոլիստները, ովքեր այնքան էլ հաճախ չեն հայտնվում խաղադաշտում։
«Սա Անգլիայի գավաթի խաղարկությունում իմ առաջին փորձն է,- Կոնտեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Գիտեմ այս մրցաշարը, որովհետև շատ խաղերի եմ հետևել, երբ դեռ Իտալիայում էի։ Այս մրցաշարը շատ կարևոր է Անգլիայում, աշխարհում հնագույն մրցաշարերից մեկն է, ուստի ես շատ եմ հարգում այն։
Ավելին՝ սա հիանալի հնարավորություն է, որպեսզի խաղային փորձ ստանան այն ֆուտբոլիստները, ովքեր ներկա պահին հաճախ չեն խաղադաշտ մտնում։ Փորձում եմ ճիշտ համադրություն գտնել, որովհետև ցանկանում եմ առաջ շարժվել այս մրցաշարում»։