Զլատան Իբրահիմովիչ. «Ինձ նմանեցնում եմ գազանի»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր մարզավիճակի վրա թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ազդեցության մասին։ Ընթացիկ մրցաշրջանում շվեդ ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 խաղի, խփել 18 գոլ և կատարել գոլային 4 փոխանցում։
«Ինձ լավ եմ զգում, լավ մարզավիճակում եմ,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Գլխավոր մարզիչն ինձ համար հիանալի ծրագիր է մշակել մրցաշրջանի հենց սկզբից։ Նա հաշվի է առել մարմնիս կառուցվածքը և այնպես է արել, որ կարողանամ հնարավորինս շատ խաղալ։ Նրան պետք է արժանին մատուցել դրա համար, որովհետև կարող եմ մասնակցել յուրաքանչյուր խաղի։
Իմ մարմինը միանգամայն նորմալ է։ Դրանից տպավորությունն այնպիսին է, կարծես քո առջև գազան է։ Նա միշտ մարզավիճակում է, միշտ պատրաստ, ուստի ես ինձ նմանեցնում եմ գազանի»։