Ժոզե Մոուրինյո. «Հիմա ես Շվայնշտայգերին ռոտացիայի խաղացող եմ համարում»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ռեդինգի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի հանդիպման նախօրեին հայտարարել է, որ կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարող է խաղային պրակտիկա ստանալ։ Գերմանացին, ում հետ պորտուգալացի մասնագետը մրցաշրջանի մեկնարկում հույսեր չէր կապում, ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 4 րոպե է անցկացրել խաղադաշտում։
«Թիմում չեմ պահում այն խաղացողներին, ովքեր խաղային պրակտիկա չունեն,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Բաստիանը խաղադաշտում ընդամենը մի քանի րոպե է անցկացրել, բայց ցանկանում է մնալ ակումբում։ Նա աշխատում է, աճում, և հիմա կարծում եմ, որ ռոտացիայի խաղացող է։ Հունվարը լավ ամիս է, որպեսզի շատ ֆուտբոլիստներ խաղային պրակտիկա ստանան»։