«Յուվենթուսը» պատրաստ է խոշոր պայմանագիր առաջարկել Դոնարումային
«Յուվենթուսը» պատրաստ է շռայլ առաջարկ ներկայացնել «Միլանին»՝ գնելու դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերը։ «Ծեր սինյորան» պատրաստ է 17-ամյա դարպասապահի համար վճարել 40 մլն եվրո։ Թուրինցիները մտադիր են Դոնարումային քառամյա պայմանագիր առաջարկել՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով։ Այս մասին հայտնում է championat.com-ը։
«Միլանը», սակայն, չի պատրաստվում իր տաղանդավոր սանին տեսնել մրցակցի ճամբարում և ցանկանում է փետրվարին շահավետ պայմանագիր առաջարկել Դոնարումային, երբ կլրանա նրա 18-ամյակը, և նա կկարողանա երկարաժամկետ պայմանագիր կնքել։ Ըստ գործող համաձայնագրի՝ Դոնարուման այժմ մեկ մրցաշրջանում ընդամենը 200 հազար եվրո է վաստակում, իսկ միլանյան ակումբի ղեկավարությունը մտադիր է նրան տարեկան 3,5 մլն եվրո վճարել։