Պիկեն կարող է որակազրկվել մրցավարներին քննադատելու համար
«Բարսելոնի» պաշտպան Ժերար Պիկեն կարող է որակազրկվել «Ատլետիկի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին խաղից հետո, որում «Բարսելոնը» պարտվել է 1։2 հաշվով, մրցավարական բրիգադի հասցեին հնչեցրած քննադատության համար։ Ֆուտբոլիստը դժգոհ էր հանդիպման գլխավոր մրցավար Ֆեռնանդես Բորբալանի աշխատանքից, որը, ի դեպ, խաղադաշտից հեռացրել է բասկյան թիմի երկու խաղացողի։
«Մրցավարը մրցակցի դարպասին չնշանակեց երկու ակնհայտ 11 մետրանոց հարված, սակայն մենք գիտենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը,- Պիկեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մենք ուզում ենք ֆուտբոլ խաղալ, այլ ոչ թե ռուլետկա»։
Իսպանիայի մրցավարական կոմիտեն կուսումնասիրի Պիկեի խոսքերը, և հնարավոր է, որ ֆուտբոլիստը որակազրկվի։