Պլիշկովա. «Գոհ եմ այն թենիսից, որը ցուցադրեցի»
Չեխիայի թիվ 1 ռակետ Կարոլինա Պլիշկովան մեկնաբանել է Բրիսբենի թենիսի մրցաշարի կիսաեզրափակչում Էլինա Սվիտոլինայի նկատմամբ 6։2, 6։4 հաշվով տոնած հաղթանակը։
«Շատ երջանիկ եմ, որ հաջողվեց մտնել եզրափակիչ։ Մրցաշրջանի ավելի լավ մեկնարկ չես էլ մաղթի։ Առավել ևս, որ միջմրցաշրջանային նախապատրաստության ընթացքում փոխել եմ մարզչիս։ Գոհ եմ այն թենիսից, որը ցուցադրեցի այսօր։
Այսօր ես հիանալի էի հարվածում։ Հնարավոր է, որ Սվիտոլինան իր նախորդ հանդիպումից հետո հոգնած էր։ Նաև կարծում եմ, որ վատ չխաղացի հետին գծում, շատ սխալներ չգործեցի»,- Պլիշկովայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Եզրափակչում չեխ թենիսիստուհու մրցակիցը ֆրանսուհի Ալիզե Կոռնեն է, ով եզրափակիչ է մտել շնորհիվ այն բանի, որ մրցակիցը՝ Գարբինյե Մուգուրուսան, հրաժարվել է շարունակել ելույթը։