Կլոպ. «Թվում էր՝ Պլիմուտի բոլոր բնակիչներն այսօր իրենց թիմի տուգանային հրապարակում էին»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Պլիմուտի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի խաղում արձանագրված ոչ-ոքիից ստացած տպավորություններով։ Գերմանացի մասնագետը փորձնական կազմ էր դուրս բերել խաղադաշտ, բայց, չնայած դրան, Կլոպը կարծում է, որ «Լիվերպուլը» նույնիսկ հիմնական կազմով դժվար թե հաղթեր։
«Եթե նույնիսկ այլ ֆուտբոլիստներ խաղային, ամենայն հավանականությամբ, արդյունքը նույնը կլիներ։ Սա լավ փորձ էր երիտասարդ տղաների համար, ովքեր խաղադաշտում էին։ Խաղը թեթև չէր, բայց շատ հետաքրքիր էր։ Մեր երիտասարդ ֆուտբոլիստները բախվեցին լուրջ խնդիրների։
Եթե պատասխան խաղում դրսևորենք մեր լավագույն որակները, հաջորդ փուլ անցնելու լավ հնարավորություններ կունենանք։ Հիմա պետք է մեկնենք Պլիմուտ, որտեղ երբեք չեմ եղել։ Ես չգիտեմ, թե այնտեղ որքան մարդ է ապրում, սակայն թվում էր, որ այսօր բոլորն էլ «Պլիմուտի» տուգանային հրապարակում էին»,- Կլոպի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։