82 տարեկան հասակում մահացել է Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին
Սրտի կաթվածից 82 տարեկան հասակում վախճանվել է ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին (1989-1997թթ.), որը զբաղեցնում էր ԻԻՀ Համակարգի նպատակահարմարությունը որոշող ժողովի նախագահի պաշտոնը,- հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն է իրականացրել Հաշեմի Ռաֆսանջանիի պաշտոնավարման շրջանում: 1992թ.մայիսի 8-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովն ու Իրանի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին ԼՂ հակամարտության կարգավորման մասին ստորագրում են համատեղ հայտարարություն, համաձայն որի` Մահմուդ Վաեզին պետք է այցելեր տարածաշրջան` Բաքու, Երևան և Ստեփանակերտ, սակայն մայիսի 8-ին այդ նույն հայտարարության ստորագրման օրը հայկական զինուժի կողմից ազատագրվեց Շուշին, որից հետո էլ ընդհատվեց Իրանի միջնորդական առաքելությունը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Ռաֆսանջանին հայտարարել էր. «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իմ ունեցած բանակցությունների ժամանակ ես միշտ էլ շեշտել եմ, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով»: