Պեկինում հայտնվել է ծխամշուշի դեմ պայքարի հատուկ բաժին
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ոստիկանությունը հայտնել է ծխամշուշի դեմ պայքարի հատուկ նշանակության ուժեր: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով CNS-ին:
«Բաց երկնքի տակ խորովածը, աղբի այրումը, ճանապարհի փոշին՝ իրավապահ մարմինների կողմից թույլ վերահսկողության արդյունք է»,- հայտարարել է Պեկինի քաղաքապետ Ցայի Ցին:
Հաղորդվում է, որ ձևավորված ստորաբաժանումը պետք է հետևի օդի աղտոտման աղբյուրներին և դրանք վերացնի: Մասնավորապես, նոր ստորաբաժանման խնդիրներից մեկն է լինելու տուգանել կամ ձերբակալել խորովածի սիրահարներին:
Բացի այդ, հատուկ նշանակության ուժերի պարտականության մեջ է մտնում քաղաքային բնապահանության օրենսդրության կատարումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան