Հայտնի է Երևանի թիվ 4 ընտրատարածքում առաջադրվող առաջին թեկնածուն
Ապրիլի 2-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին Երևանի թիվ 4 ընտրատարածքում վարկանիշային քվեարկությամբ առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը։ Այդ մասին տեղեկացրել է հենց ինքը՝ Սիմոնյանը։
«Ես պատրաստվում եմ մասնակցել խորհրդարանական ընտրություններին և պայքարի մեջ մտնել «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների իմ գործընկերների հետ՝ «Ելք» դաշինքի շրջանակներում։ Առաջադրվելու եմ թիվ 4 ընտրատարածքում, որը ներառում է Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սիմոնյանը։
Նա նաև նշել է, որ քաղաքցիների օգնության կարիքն ունի և հորդորել է միանալ ու ընտրատեղամասերում ներկայացնել իրեն, դառնալ իր վստահված անձը։
Քաղաքացիներն, ի դեպ, արձագանքել են Սիմոնյանի հորդորին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան