Արևիկ ու Վարդավանք համայնքներում արտահերթ կերպով գյուղապետ կընտրեն
Փետրվարի 12-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայիք, Շիրակի, Սյունիքի տասը համայնքներում:
ԿԸՀ-ից Panorama.am-ը տեղեկացավ՝ համայնքներից 7-ում ղեկավար են ընտրելու, երեքում՝ ավագանի:
Շիրակի մարզի Արևիկ ու Սյունիքի մարզի Վարդավանք գյուղերում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են նշանակված:
Հիշեցնենք, գյուղապետերի մահվան կապակցությամբ կառավարության որոշումներով նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցված են համարվել:
Թեկնածուների առաջադրումները մեկնարկել են երեկ՝ հունվարի 8-ից, կշարունակվեն մինչև հունվարի 13-ը ներառյալ: Հունվարի 13-18-ը կկատարվի թեկնածուների գրանցում: Նախընտրական քարոզարշավը կսկսի հունվարի 25-ից, կշարունակվի մինչև փետրվարի 10-ը ներառյալ: Այս պահի դրությամբ առաջադրված թեկնածուներ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան