Փարիզի թանգարաններ այցելուների թիվը նվազել է
Նախորդ տարի Փարիզի հայտնի թանգարաններ՝ Լուվր և Օրսե, 13-15 տոկոսով նվազել է արտասահմանի զբոսաշրջիկների թիվը: Նաև Վերսալի այցելուների թիվն է նվազել: Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի այցելուների թիվը 2016-ին ընդհակառակը՝ աճել է:
ru.rfi.fr կայքը գրում է, որ փարիզյան թանգարանները հրապարակել են վիճակագրություն: 2015 թ. նոյեմբերի 13-ի ահաբեկչությունից հետո Ֆրանսիայի մայրաքաղաք զբոսաշրջիկների թիվը զգալիորեն նվազել է: Ըստ Փարիզի քաղաքապետարանի՝ 2016-ին իրենց քաղաք հյուրերի ընդհանուր թիվը նվազել է 6 տոկոսով, արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը՝ 10 տոկոսով: Եթե ԱՄՆ-ից, Բելգիայից և Հոլանդիայից զբոսաշրջիկների թիվը նվազել է աննշան, ապա ռուսներն ու ճապոնացիները Փարիզի հազվադեպ հյուրերն են դարձել: Ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 65 տոկոսով, ճապոնացի՝ 47 տոկոսով:
Լուվրը 2016-ին ունեցել է 7,3 միլիոն այցելու, ինչը 2015-ի համեմատ 15 տոկոսով քիչ է: Թանգարանի տնօրենի խոսքով՝ Լուվրը կորցրել է գրեթե 10 միլիոն եվրո եկամուտ՝ արտասահմանցի զբոսաշրջիկների թվի նվազման պատճառով: France-Presse-ը գրում է, որ վերջին երկու տարվա ընթացքում Լուվրի այցելուների թիվը նվազել է գրեթե 2 միլիոնով, իսկ այժմ նաև վտանգ կա, որ Լուվրը կարող է կորցնել «աշխարհի առաջատար թանգարան» կոչումը:
13 տոկոսով նվազել է նաև Օրսե թանգարանի այցելուների թիվը: 2016-ին այդ թանգարան է այցելել 3 միլիոն մարդ:
2016-ի վերջի երկու ամսվա ընթացքում Փարիզի թանգարանները գրանցել են այցելուների թվի աճ, և հույս ունեն, որ 2017-ին կվերականգնվի զբոսաշրջիկների հոսքը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան