Քաղաքական ուժերի ցուցակներում կարող են լինել 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այն չորս ազգային փոքրամասնությունների ցանկը, որոնք կարող են ընդգրկված լինել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում:
ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրություններին նախորդող վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին, իսկ այդ մարդահամարի տվյալների համաձայն, Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են՝ եզդի 35.308, ռուս 11.911, ասորի 2.769, քուրդ 2.162։
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի 83 հոդվածի համաձայն քաղաքական ուժերի կամ նախընտրական դաշինքների համապետական ընտրական ցուցակներում պետք է ընդգրկվեն Հայաստանում ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային առաջին 4 փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան