ՖԱՖ-ը մրցանակ է հանձնել Գևորգ Ղազարյանին
8-րդ տարին անընդմեջ տեղի է ունեցել ՖԱՖ-ի ամենամյա ֆուտբոլային միջոցառումը` ՖԱՖ-ի անդամների, Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների, մարզական աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հայաստանաբնակ, արտերկրում և Արցախում բնակվող ՖԱՖ անդամների քվեարկության արդյունքում 2016 թ. տվյալներով ՖԱՖ-ի համակրանք մրցանակին է արժանացել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը:
Գևորգի հետ կապ է հաստատվել տեսազանգի միջոցով, քանի որ հայ ֆուտբոլիստը այժմ գտնվում է իր ակումբի՝ «Մարիտիմուի» ճամբարում և մասնակցում է Պորտուգալիայի առաջնությանը: