«Համախմբում»-ը կշարունակի բանակցությունները
Այսօր տեղի է ունեցել «Համախմբում» կուսակցության վարչության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել նախընտրական քարոզարշավի նախապատրաստության, ինչպես նաև այլ ուժերի հետ բանակցությունների ընթացքին վերաբերող հարցեր:
Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նիստում տրվել են կոնկրետ հանձնարարականներ, բավարար է գնահատվել այլ քաղաքական ուժերի հետ ընթացող նախնական քննարկումները: Միաժամանակ, որոշում է կայացվել ավելի ինտենսիվ դարձնել դրանք՝ վերջնական որոշումների հանգելու նպատակով:
Ըստ աղբյուրի, վարչությունը նաև որոշում է կայացրել ստեղծել բանակցող խումբ ու լիազորել է կուսակցության փոխնախագահներ Ստեփան Մարգարյանին և Էլինար Վարդանյանին, ինչպես նաև կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանին ակտիվ խորհրդակցություններ անցկացնել քաղաքական, հասարակական ուժերի և այլ շրջանակների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին