Լևոն Արոնյանը կմասնակցի «Tata Steel» մրցաշարին
Հունվարի 13-29-ը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում կանցկացվի «Tata Steel 2017» շախմատային ավանդական փառատոնը, որի շրջանակներում տեղի կունենան երկու մրցաշարեր: Մրցաշարի առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 14-ին` Երևանի ժամանակով 16:30-ին:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, փառատոնի գլխավոր մրցաշարում հանդես կգա հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, գրոսմայստերներ Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Պենտալա Հարիկրիշնան, Յան Նեպոմնյաշչին, Պավել Էլյանովը, Ռադոսլավ Վոյտաշեկը, Դմիտրի Անդրեյկինը, Ռիչարդ Ռապորտը, Վեյ Յին, Լյուկ Վան Վելին և Ադհիբան Բաշկարանը: