Սուրիկ Խաչատրյանի փոխարեն Սյունիքում ՀՀԿ-ն կղեկավարի Վահե Հակոբյանը
Հանրապետական կուսակցության Սյունիքի տարածքային կազմակերպությունն այսուհետև կղեկավարի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը:
Նա տեղեկացրեց, որ հունվարի 3-ին Կապանում տեղի է ունեցած Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նիստում, որին մասնակցել են խորհրդի 22 անդամներից 17-ը, ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:
«Սուրիկ Խաչատրյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով, այլ պատճառներ չկան», -տեղեկացրեց Թադևոսյանը:
Նույն նիստում առաջարկվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին:
Ըստ Թադևոսյանի, ներկաները հաստատել են Վահե Հակոբյանի թեկնածությունը և բաց քվեարկությամբ Վահե Հակոբյանն միաձայն ընտրվել է Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան