ԱՆ «թեժ գիծ»-ը 9 օրվա ընթացքում ստացել է 179 հեռախոսազանգ
ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը տոնական օրերին աշխատել է 24 ժամ աշխատանքային գրաֆիկով: Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով 2016 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը ներառյալ սահմանվել են նախարարության ղեկավար անձնակազմի տնային հերթապահություններ` կապի մեջ լինելով «թեժ գիծ» ծառայության հերթապահների հետ:
ԱՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, նախորդ 9 օրվա ընթացքում ծառայությունը ստացել է 179 հեռախոսազանգ` տարբեր հարցադրումներով:
Հիմնականում հարցերը տեղեկատվական և կազմակերպչական բնույթի են եղել, որոնց տրվել են պարզաբանումներ և համապատասխան լուծումներ:
Տոնական օրերին ծառայության աշխատանքը եղել է անմիջապես ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի հսկողության ներքո: