Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի 7-րդ հուշամրցաշարը
Հայաստանի շախմատի ակադեմիայում երեկ մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 7-րդ մրցաշարը:
Շվեյցարական մրցաշարին կմասնակցեն 760 շախմատիստ` Հայաստանից, Արցախից, Շվեդիայից և Վրաստանից: Այս մասին հայտնում է chessfed.am-ը։
Մրցաշարը կընթանա հետևյալ տարիքային խմբերով՝
Ա4 մրցաշար – մինչև 10 տ. տղաներ
Ա3 մրցաշար -մինչև 12 տ. տղաներ
Բ մրցաշար – մինչև 12 և 10 տ. աղջիկներ
Ա2 մրցաշար – մինչև 14 տարեկաններ
Ա1 մրցաշար – մինչև 18 տարեկաններ
Շրջանային մրցաշարին, որը ՖԻԴԵ-ի 11-րդ կարգի է, մասնակցում են ուժեղագույն և խոստումնալից պատանի շախմատիստներ Հայաստանից և արտերկրից: Նրանք են՝ Ստանիսլավ Բոգդանովիչը՝ Ուկրաինայից, Դմիտրի Գորդիևսկին և Դավիթ Պառավյանը՝ Ռուսաստանից, Վոյտեխ Պլատը՝ Չեխիայից, Լևոն Բաբուջյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը և Արամ Հակոբյանը Հայաստանից: