Գրիգորյանի և Հարությունյանի տոնական օրերի մեդալները
Տոն օրերին շատերը չեն հանգստանում։ Նրանց թվում են նաև գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Գևորգ Հարությունյանը, ովքեր մասնակցել են Իսպանիայի Ալմերա քաղաքում անցկացվող «XXVIII Open Internacional Villa de Roquetas de Mar» միջազգային մրցաշարին և նվաճել միանգամից 2 մեդալ՝ համապատասխանաբար ոսկե և բրոնզե։ Այս մասին հայտնում է armchess.am-ը։
Մրցաշարը մեկնարկել է հունվարի 3-ին և ավարտվել 8-ին։ Մասնակիցների ընդհանուր թիվը եղել է 144։ 9 տուրի արդյունքում 4 մասնակից, այդ թվում նաև՝ Կարեն Գրիգորյանն ու Գևորգ Հարությունյանը, վաստակել են 7-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշներով Կարենը նվաճել է ոսկե մեդալ, իսկ Գևորգը՝ բրոնզե։