Ժերար Պիկե. «Իսպանիայի առաջնությունում դեռ ամեն ինչ կորսված չէ»
«Բարսելոնի» պաշտպան Ժերար Պիկեն «Վիլյառեալի» հետ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղից հետո, որում գրանցվել է 1։1 հաշիվ, շեշտել է, որ թիմը մինչև վերջ կպայքարի առաջնությունում հաղթանակի համար։ Կատալոնցիները մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 3-րդ տեղը՝ 1 միավորով հետ մնալով «Սևիլիայից», 5 միավորով՝ «Ռեալից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
«Մենք միանշանակ արժանի էինք հաղթանակի, որովհետև ավելի լավն էինք,- Պիկեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Թիմն առաջինից մինչև վերջին րոպեն շատ հանգիստ էր գործում։ Կաշխատենք ավելացնել։ Առաջնությունում դեռ ամեն ինչ կորսված չէ, «Բարսելոնը» կպայքարի մինչև վերջ»։