Իբրահիմովիչը Սուրբ Ծննդյան տոնին իր նկարն է նվիրել կնոջը
«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շատ «արժեքավոր» նվեր է արել իր կնոջը։
35-ամյա Իբրան, հսկայական քանակով գոլերից բացի, փառավորվում է նաև այն բանով, որ շատ է սիրում կատակել մտերիմների հետ։ Ավելի վաղ տրված հարցին, թե ինչ է Զլատանը նվիրում կնոջը նրա ծննդյան տոնին, ֆուտբոլիստը պատասխանել է. «Ես նրան ինձ եմ նվիրում, դա բավական է»։
Ինչպես երևում է, Իբրահիմովիչը չի կատակել, երբ նման բանէ հայտարարել։ Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, Զլատանը որոշել է իր կնոջը՝ 46-ամյա շվեդ մոդել Հելեն Սագերին յուրահատուկ նվեր մատուցել։ Սուրբ Ծննդյան տոնին նա գոլը նշելու սեփական նկարն է նվիրել Հելենին։
Լուսանկարում Իբրահիմովիչը թռչում է վախեցած Ջեսսի Լինգարդի վրա։ Հարկ է նշել, որ այդ լուսանկարն ակնթարթորեն տարածվել է համացանցում և շատ ծաղրանկարների նյութ դարձել։