Ինֆանտինո. «Աշխարհի առաջնության նոր ձևաչափը ֆինանսների առումով ավելի գայթակղիչ կլինի»
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն մեկնաբանել է աշխարհի առաջնության մասնակիցների թվաքանակի հնարավոր ավելացումը։ Հիշեցնենք, որ համաշխարհային ֆուտբոլային մարմնի ղեկավարը ցանկանում է մասնակիցների թիվը 32-ից դարձնել 48, որոնք կբաժանվեն 16 խմբի՝ 3-ական թիմով։
«Աշխարհի առաջնության նոր ձևաչափը մասնակիցների համար ավելի գայթակղիչ կլինի ֆինանսների առումով,- Ինֆանտինոյի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Այդ դեպքում մեծ դեր կկատարի մարզական բաղադրիչը, որովհետև յուրաքանչյուր խաղ շատ կարևոր կլինի։ Այդ ձևաչափը ֆուտբոլի զարգացման խթան կլինի և կավելացնի մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը ողջ աշխարհում»։
Ավելացնենք, որ ազգային ասոցիացիաների մեծ մասը պաշտպանում է Ինֆանտինոյի նախաձեռնությունը։