Անհարգանքը ծնում է անհարգանք, բռնությունը՝ բռնություն. Մերիլ Սթրիփի քաղաքական ելույթը
«Ոսկե գլոբուս» 74-րդ կինոմրցանակաբաշխության ժամանակ, որը ամեն տարի շնորհվում է Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի կողմից, ամենավառ իրադարձությունը եղել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Մերիլ Սթրիփի ելույթը:
Նա եղել է բավական հուզված ու իր ելույթում քննադատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ հիշեցնելով դեպքը, երբ նախագահը կրկնօրինակել է հաշմանդամություն ունեցող թղթակցին: Մերիլ Սթրիփի ելույթը հրապարակվել է «Սոկե գլոբուսի» ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
«Շնորհակալություն, Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիային: Դուք և բոլորդ, ովքեր գտնվում եք այստեղ, այժմ պատկանում եք ամերիկյան հասարակության սև խավին: Ինքներդ դատեք՝ Հոլլիվուդ, օտարներ, մամուլ: Ովքե՞ր ենք մենք և ի՞նչ է ընդհանրապես Հոլլիվուդը:
Դա պարզապես մարդկանց խումբ է, ովքեր եկել են տարբեր տեղերից: Ես ծնվել, մեծացել ու ձևավորվել եմ Նյու Ջերսիի հանրային դպրոցներում, Վիոլա Դէվիսը ծնվել է Հարավային Կարոլինայի խրճիթներից մեկում ու մեծացել Սենտրալ Ֆոլսում, Սառա Փոլսոնը դաստիարակվել է միայնակ մոր ձեռքերում, Բրուքլինում, Սառա Ջեսսիկա Փարքերը մեծացել է Օհայոյում, բազմազավակ ընտանիքում, Էմմի Ադամսը՝ Իտալիայում, Նատալի Փորթմանը՝ Երուսաղեմում:
Որտե՞ղ է նրանց ծննդյան վկայականը: Իսկ Ռուտ Նեգգան ծնվել է Եթովպիայում: Եվ այժմ նա այստեղ է ու առաջադրվել է մրցանակի այն բանի համար, որ մարմնավորել է գավառական մի կնոջ: Հոլիվուդը լի է օտարերկրյա քաղաքացիներով: Եթե նրանց բոլորին վտարեն այստեղից, ապա դուք ոչինչ չեք կարող նայել ֆուտբոլից կամ խառը մարտարվեստից բացի, և դա արվեստ չէ:
Դերասանի աշխատանքն է իր վրա վերցնել մարդկանց կյանքը, որը տարբերվում է մեր կյանքից և ցույց տալ, թե ինչպիսին է այն իրականում: Այս տարի այդպիսի զգացմունքային ու հրաշալի գործերը բազմաթիվ են եղել:
Այս տարի մի այդպիսի մարմնավորում ինձ ապշեցրել է: Խորը ցավ պատճառել ինձ: Ոչ, թե որ այդ մարմնավորումը շատ լավն էր, ոչ այդ արարքը շատ վատն էր: Բայց այդ արարքը էֆեկտիվ էր ու իր գործն արեց, ստիպեց լսարանին, որին ուղղված էր, ծիծաղել:
Դա այն պահն էր, որ պետության ամենահեղինակավոր պաշտոնին ձգտող մարդը նմանակեց հաշմանդամություն ունեցող լրագրողին, որը հնարավորություն չուներ պատասխանել: Իմ սիրտը կոտրվել էր: Մինչ այժմ չեմ կարողանում դա մոռանալ, քանի որ դա ֆիլմ չէր: Դա իրական կյանքն էր:
Անհարգանքը ծնում է անհարգանք, բռնությունը՝ բռնություն: Երբ ամենակարող մարդը օգտագործում է իր դիրքը՝ ուրիշներին ստորացնելու համար, տառապում ենք մենք՝ բոլորս:
Եվ այժմ մամուլի մասին: Մեզ անհրաժեշտ է, որ մամուլը իշխանություններից պատասխան պահանջի յուրաքանչյուր անկարգության կամ անպատասխանատու արարքի համար:
Ահա թե ինչու է Սահմանադրությամբ ամրագրվել մամուլի ազատությունը: Ես ուղղակի խնդրում եմ Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիային ու մեր հանրությանը միավորվել և ինձ հետ միասին պաշտպանել մամուլին: Դա անհրաժեշտ է, քանի որ մենք նրանց կարիքն ունենք, նրանք մեզ պետք են, որպեսզի հաղթի ճշմարտությունը»:
At tonight's #GoldenGlobes we honor Hollywood legend Meryl Streep with the prestigious Cecil B. Demille Award. pic.twitter.com/dxpeCDNXY6
— Golden Globe Awards (@goldenglobes) 9 января 2017 г.
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան