«Յուվենթուսն» «A» սերիայի ռեկորդ է սահմանել
Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Բոլոնյայի» ջախջախումը «Յուվենթուսի» համար վերածվեց նշանակալից իրադարձության։ Թուրինցիներն անընդմեջ 26-րդ հաղթանակը տոնեցին սեփական խաղադաշտում՝ «A» սերիայի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Հետաքրքիր է, որ նախկին ռեկորդը նույնպես պատկանում էր «Յուվենթուսին». 2013 թ. օգոստոսից մինչև 2014 թ. նոյեմբերը թուրինյան ակումբը չի պարտվել անընդմեջ 25 խաղում։
19-րդ տուրի արդյունքներով «Յուվենթուսը» գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով գերազանցելով երկրորդ տեղում ընթացող «Ռոմային»։ Բացի այդ, «Ծեր սինյորան» 1 հանդիպում պակաս է անցկացրել։